Բաժիններ՝

Պուտինը հայտնել է 2025-ին Ռուսաստանում ավելի քան 40 նավթագազային հանքավայրի բացման մասին

2025 թվականին Ռուսաստանում բացվել է նավթագազակոնդենսատային 41 և պինդ օգտակար հանածոների 276 հանքավայր. այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի կայքում հրապարակված Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանում «հաջողությամբ խոշոր նախագծեր են իրականացվում Արկտիկայում և մայրցամաքային ելուստում», ինչպես նաև «հուսալիորեն ապահովվում է հանքային հումքի հիմնական տեսակների վերարտադրությունը»։ Նա վստահություն է հայտնել, որ երկրաբանները կշարունակեն աշխատել «ազնվորեն, խղճի մտոք» և ներդրում կունենան երկրի «հանքահումքային ինքնիշխանության ամրապնդման գործում»։

Ռուսաստանում 2025 թվականին ադամանդի երկրաբանական հետախուզման մեջ բիզնեսի և պետության ընդհանուր ներդրումները կազմել են 6,1 մլրդ ռուբլի. հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Բնական պաշարների նախարարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930