Բաժիններ՝

Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր

Իրանի հարավային Բուշերի նահանգի Չողադակ շրջանում գտնվող Իրանի Կարմիր մահիկի ընկերության մասնաճյուղի պահեստին ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ երկու բեռնարկղ և տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունն իր Telegram ալիքում։

«Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում, Բուշերի նահանգի Չողադակ շրջանում։ Գրոհի հետևանքով ոչնչացվել են մարդասիրական օգնություն տեղափոխելու համար օգտագործվող 2 անվավոր բեռնարկղ, ինչպես նաև 2 ավտոբուս և փրկարարական մեքենաներ։ Մարդասիրական օգնության օբյեկտների թիրախավորումն արգելված է Ժնևի կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքով», – նշված է հայտարարության մեջ։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930