Բաժիններ՝

Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են արձանագրվել

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է Իրանից երկրի տարածք արձակված հրթիռների մասին։

«Պաշտպանական համակարգերն աշխատում են սպառնալիքի կանխման ուղղությամբ», – հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը:

Շչակներ են հնչել Իսրայելի կենտրոնական հատվածի տասից ավելի բնակավայրերում, այդ թվում՝ Թել Ավիվում: Տուժածների մասին տեղեկատություն առայժմ չի ստացվել:

Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարվածների 91-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն գրոհել է ԱՄԷ-ում ամերիկյան կործանիչների օդաչուների և ինժեներների տեղակայման վայրի և Քուվեյթում MQ-1 անօդաչու թռչող սարքերի դիրքերի վրա, ինչպես նաև չորս թևավոր հրթիռ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների խմբի վրա։

«Այդ գործողության ընթացքում ամերիկացի ագրեսորների «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խումբը Հնդկական օվկիանոսի հյուսիսում հարձակման է ենթարկվել չորս «Քադր-380» թևավոր հրթիռներով», – մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարությունից մի հատված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930