Բաժիններ՝

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի ԻՀՊԿ-ի «Ղոդս» ուժերի ինժեներական բաժնի պետի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի ինժեներական բաժնի պետ Մահդի Վաֆայիի սպանության մասին։

Ըստ իսրայելական կողմի տարածած հաղորդագրության՝ Վաֆային զոհվել է երեկ՝ Իրանին հասցված ավիահարվածի հետևանքով

«Իր պաշտոնավարման 20 տարիների ընթացքում, որպես կորպուսի ինժեներական ստորաբաժանման ղեկավար, Վաֆային ստորգետնյա նախագծեր է իրականացրել Լիբանանի և Սիրիայի ողջ տարածքում», – ասված է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարության մեջ:

Իսրայելական բանակը պնդում է, որ Վաֆային «ղեկավարել է «Հեզբոլլահի» և Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի համար ստորգետնյա ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները, ինչպես նաև տնօրինել է Լիբանանում ժամանակակից զենքի պահպան համար նախատեսված տասնյակ ստորգետնյա օբյեկտները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930