Բաժիններ՝

Ռուսական կորած Ան-26 ինքնաթիռը բախվել է ժայռին. օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են

Ռուսական Ան-26 ռազմական ինքնաթիռը, որի հետ կապն ավելի վաղ կորել էր, բախվել է ժայռին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են վթարի վայրից։

«Ինքնաթիռը բախվել է ժայռին», – ասել է գործակալության զրուցակիցը։

Մարտի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում Ղրիմի թերակղզու վրայով պլանային թռիչքի ժամանակ կորել էր կապն Ան-26 ինքնաթիռի հետ։ Ինչպես հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, ավելի ուշ որոնողական-փրկարարական խումբը հայտնաբերել է վթարի վայրը։ Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ անձնակազմի վեց անդամները և 23 ուղևորները զոհվել են։

Ինքնաթիռին խոցող ներգործություն չի եղել։ Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Դեպքի վայրում աշխատում է ռազմական գերատեսչության հանձնաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930