Բաժիններ՝

Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարտի 31-ին ամերիկացի կին լրագրող է առևանգվել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են երկու ոստիկան՝ նշելով, որ ներկայում ընթանում են լրագրողի որոնողական աշխատանքները։

Իրաքի ներքին գործերի նախարարությունը հաստատել է կին լրագրողի առևանգումը, բայց չի բացահայտել նրա ազգությունը։ Նախարարությունը հայտնել է, որ մեկ կասկածյալ ձերբակալվել է, իսկ լրագրողին ազատելու աշխատանքները շարունակվում են։

Ոստիկանության աշխատակիցները, որոնք հրաժարվել են հրապարակել անունները, ավելի ուշ զոհին նույնականացրել են որպես Շելլի Քիթլսոն։

AL-Monitor կայքը հայտնել է, որ Քիթլսոնը Հռոմում բնակվող ամերիկացի լրագրող է, որը լուսաբանել է տարածաշրջանում մի քանի պատերազմներ և հոդվածներ է գրել իրենց համար։

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյան ասել է, որ իրենք տեղյակ են Բաղդադում ամերիկացի լրագրողի առևանգման մասին։ «Պետդեպարտամենտը նախկինում կատարել է իր պարտականությունը՝ այս անձին զգուշացնելու իր դեմ սպառնալիքների մասին, մենք կշարունակենք համակարգել աշխատանքները Հետախուզությունների դաշնային բյուրոյի հետ՝ նրա ազատ արձակումը հնարավորինս շուտ ապահովելու համար», – X-ում գրել է պետքարտուղարի օգնական Դիլան Ջոնսոնը՝ առանց տալու առևանգնված լրագրողի անունը։

Ջոնսոնը հիշեցրել է, որ ամերիկացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Իրաք։

Ոստիկանության պաշտոնյաները հայտնել են, որ Քիթլսոնին առևանգել են քաղաքացիական հագուստով չորս տղամարդ՝ նստեցնելով մեքենա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930