Պե՛տք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքարգրել Ձեր բջջային հեռախոսներում. Կիբեռոստիկանություն

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքարգրել Ձեր բջջային հեռախոսներում.

«Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) տարբեր պատրվակներով Ձեզ առաջարկվում է Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ։

Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝
▪️ հեռահար արգելափակել Ձեր բջջային հեռախոսը
▪️ զրկել Ձեզ սարքի հասանելիությունից
▪️ պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն

Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝

▫️ Երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները Ձեր բջջային հեռախոսում
▫️ Երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով
▫️ Երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ Ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց

Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ Ձեր սարքին կամ անձնական տվյալներին։

Եղեք զգոն և պաշտպանեք Ձեր անձնական տվյալները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031