Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Իրանի Խոնդաբի շրջանում գտնվող ծանր ջրի արտադրության գործարանը լրջորեն վնասվել է և այլևս չի գործում: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):
«Հիմնվելով արբանյակային լուսանկարների և օբյեկտի մասին տեղեկատվության անկախ վերլուծության վրա՝ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը, որն, ըստ Իրանի հաղորդումների, մարտի 27-ին ենթարկվել է հարձակման, լուրջ վնասվածքներ է ստացել և այլևս չի գործում», – գրել է գործակալությունը X-ում։
Ըստ հաղորդագրության՝ օբյեկտը չի պարունակում «հայտարարագրված միջուկային նյութ»:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։



