Բաժիններ՝

Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները շուտով հյուրընկալելու մասին

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շուտով Իսլամաբադում կհյուրընկալվեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը չի մանրամասնել՝ արդյոք բանակցությունները կլինեն ուղիղ թե անուղղակի։

«Պակիստանը շատ ուրախ է, որ և՛ Իրանը, և՛ ԱՄՆ-ն վստահություն են հայտնել իրեն՝ միջնորդելու բանակցությունները, որոնք կկայանան առաջիկա օրերին», – ասել է Դարը հեռուստաուղերձում այն բանից հետո, երբ Իսլամաբադում կայացել է տարածաշրջանի մի շարք երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Դարը նշել է, որ Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներն աջակցություն են հայտնել Պակիստանի ջանքերին՝ ուղղված խաղաղությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ վարում է ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի բանակցություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031