Իրաքում ԱՄՆ դիվանագիտական օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների
Իրաքում ԱՄՆ դեսպանության լոգիստիկ կենտրոնը, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ, և Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը ենթարկվել են հարձակման: Այդ մասին հաղորդել է Shafaq News-ը։
Ըստ լրատվական հարթակի տվյալների՝ հյուպատոսության վրա հարձակված անօդաչու թռչող սարքը հաջողությամբ խոցվել է, հասցված վնասի մասին չի հաղորդվել:
Վերջին մի քանի ժամվա ընթացքում ևս մի քանի անօդաչու թռչող սարք է կալանվել Բաղդադի օդանավակայանի շրջանում: Հարձակումների հետևանքների մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվել:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։



