Լանջառ-Լուսաշող ճանապարհը փակ է կցորդով ավտոմեքենաների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Լանջառ-Լուսաշող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



