Կոնջորյանի վարորդը ձևանում է պատահական ուղեւոր եւ վերցնում Փաշինյանի բուկլետ–քարտեզը. «Կարմիր գիծ»

«Կարմիր գիծ» թելեգրամյան ալիքը գրում է. «Մեր ձեռքի տակ են հայտնվել կադրեր, թե ինչպես է Հայկ Կոնջորյանի վարորդը ձևանում ՔՊ աջակից ու Նիկոլ Փաշինյանից ստանում ՔՊ բուկլետ-քարտեզը։

Հայկ Կոնջորյանը շեֆին իբր լավություն է ուզում արած լինի՝ հաճոյանալով Փաշինյանին ու կարգադրելով իր վարորդին ձևանալ հասարակ քաղաքացի` հասարակական տրանսպորտում, հանդես գալով պատահական ուղևորի դերում։

Վերջին շրջանում քաղաքացիների կողմից համընդհանուր մերժումն ու վատ վերաբերմունքը, ըստ երևույթին, ստիպել են, որ իշխանականները անցնեն կեղծ աջակիցների բեմադրության։

Առավոտյան էլ «Հրապարակ»-ը գրել էր, որ Փաշինյանի թիկնազորը Շենգավիթում ամենագնացներով տատիներ էր բերում հանդիպման վայրեր՝ նրան համբուրելու և աջակցության ֆեյք տեսարաններ բեմադրելու համար։

Ստացվում է՝ իրական աջակցություն գոյություն չունի, և այն սկսում են բեմադրել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031