Սյունիքում քարաթափման հետևանքով ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի

Մարտի 28-ին, ժամը 18։41-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի վերևի հատվածում՝ ավտոճանապարհին, քարեր են թափվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031