Որոշակի դժգոհություն ունեմ նաև այդ տարիների Արցախի ղեկավարությունից, Փաշինյանը թև առավ. Ռոբերտ Քոչարյան
«Արցախի հարցը բանակցային գործընթացով հանգիստ կարելի էր բերել լավ ավարտի, ամեն ինչ դրան էր տանում, եթե չհայտնվեր մի մարդ, ով համարեց, որ ամեն ինչի մասնագետ է, կարող է զրոյական կետից սկսի, թուղթ ստորագրի, ինքը համարեց, որ Արցախի ժողովրդի ճակատագրի հարցը կարող է միայնակ լուծել»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նաև նշեց, որ որոշակի դժգոհություն ունի նաև այդ տարիների Արցախի ղեկավարությունից. «Համարում եմ՝ հենց այն ժամանակ իրենք պետք է շատ հստակ դիրքորոշում ունենային, այլ ոչ թե փորձեին այսպես, հանկարծ հարաբերություններ չփչացնել։ Սա բերեց նրան, որ ուղղակի Փաշինյանը թև առավ ու մտածեց, թե Արցախի հետ ինչ ուզի, կարող է անել։ Սա պրոբլեմներից մեկն է, թեկուզ հիմա ընդունված չէ այդ մասին խոսել, երևի ժաման կը չէ դրա մասին խոսել »։
Ըստ Ռ.Քոչարյանի, եթե այս իշխանությունը մնա, արցախիցները պետք է մոռանան Արցախ վերադառնալու մասին։



