Այս իշխանություններն անում են ամեն ինչ, զզվեցնում են, որ արցախցին թողնի ու գնա. Քոչարյան
«Չեմ տեսնում, որ հիմա պետությունն արցախցիների բնակարանային ապահովման հարցը դարձրել է քաղաքակության կարևոր մաս։ Մեղավոր է ձեր արտագաղթի համար, ունեզրկման համար, համարյա ոչինչ չեն անում ձեր հարցերը լուծելու համար»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին։
Ըստ նրա, դա հնարավոր է լուծվել 3-4 տարվա ընթացքում։
«Մեր նպատակն է անպայման այդ հարցը լուծել ոչ միայն սերտեֆիկատների ճանապարհով։ Կարելի է շինարարություն անել, Համահայկական հիմնադրամը գործի դնել։ Եթե այդ հարցը լինի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարևոր կետ, 2-3 տարվա հարց է, բայց Սփյուռքի հետ հարաբերություններն այնքան են վատացրել, որ ոչ ոք չի հավատում»,- ասաց Ռ. Քոչարյանը։
Ըստ նրա, այսօր այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիների մեծ մասը Հայաստանում չմնա. «Անում են ամեն ինչ, զզվացնում են, որ մարդ թողնի ու գնա։ Ինչի՞ համար, որովհետև արցախցին կարող է գնա ու իր դեմ քվեարկի»։
Հարց հնչեց, թե ի՞նչ պետք է արվի արցախցիների վերադարձի համար։ Նա համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացով հանգիստ կարելի էր բերել լավ ավարտի, ամեն ինչ դրան էր տանում, եթե չհայտնվեր մի մարդ, ով համարեց, որ ամեն ինչի մասնագետ է, կարող է զրոյական կետից սկսի, թուղթ ստորագրի, բայց ինքը համարեց, որ Արցախի ժողովրդի ճակատագրի հարցը կարող է միայնակ լուծել։
«Ես որոշակի դժգոհություն ունեմ նաև այդ տարիների Արցախի ղեկավարությունից, համարում եմ՝ հենց այն ժամանակ իրենք պետք է շատ հստակ դիրքորոշում ունենային, այլ ոչ թե փորձեին… հարաբերություններ չփչացնել։ Սա բերեց նրան, որ ուղղակի Փաշինյանը թև առավ ու մտածեց, թե Արցախի հետ ինչ ուզի՝ կարող է անել։ Սա պրոբլեմներից մեկն է, թեև հիմա ընդունված չէ այդ մասին խոսել»։
Նա նշեց, որ եթե այս իշխանությունը մնա, արցախիցները պետք է մոռանան Արցախ վերադառնալու մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



