Իրանը շտապ կարգով դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը. Tasnim
Իրանի օրակարգում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու հարցը, տեղեկացրել է Tasnim-ը։
Իրանի մի շարք համապատասխան մարմիններ, այդ թվում՝ խորհրդարանը, շտապ կարգով քննարկում են ՄԶՉՊ-ից դուրս գալու հարցը։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Իրանում ակնհայտ է դառնում, որ ՄԶՉՊ-ի կողմ մնալու համար որեւէ հիմնավորում չկա։
ՄԶՉՊ-ի համաձայն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պարտավոր է ապահովել պայմաններ՝ խաղաղ միջուկային տեխնոլոգիաներին եւ նրա սարքավորումներին Իրանի հասանելիությունը պաշտպանելու եւ աջակցելու համար։
«Բայց երբ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անուղղակիորեն խրախուսում է թշնամուն միջուկային զենք օգտագործել իրանական օբյեկտների դեմ, իսկ ամերիկա-իսրայելական թշնամին հարձակվում է իրանական օբյեկտների վրա՝ առանց ԱԷՄԳ-ի կողմից որեւէ խոչընդոտի կամ դատապարտման, Իրանը որեւէ պատճառ չունի մնալու ՄԶՉՊ-ում:
ՄԶՉՊ-ից դուրս գալը չի նշանակում անցում միջուկային զենքի: Ավելի շուտ, խոսքը վերաբերում է ԱՄՆ եւ Իսրայելի ռեժիմի կողմից ԱԷՄԳ տեսուչների քողի տակ շարունակական լրտեսությունը կանխելուն»,- նշվել է իրանական լրատվամիջոցի հաղորդագրությունում:



