Իրանի պшտերազմը կարող է բազմամյա էթնիկական հակամարտություն բորբոքել թուրքերի, քրդերի, արաբների և իրանցիների միջև․ Թուրքիայի հետախուզության ղեկավար
Իրանի պատերազմը կարող է բազմամյա էթնիկական հակամարտություն բորբոքել թուրքերի, քրդերի, արաբների և իրանցիների միջև, հայտարարել է Թուրքիայի հետախուզության ղեկավարը։
«Այս խոշոր պատերազմը մեր տարածաշրջանում մեծ անհամաձայնության կրակ է բորբոքում։ Այս պատերազմի սպասվող արդյունքներից մեկը ոչ միայն Իրանի միջուկային ներուժի ոչնչացումն է, այլև՝ ավելի վտանգավորը՝ տարածաշրջանի հիմնադիր ժողովուրդների՝ թուրքերի, քրդերի, արաբների և իրանցիների միջև տասնամյակներ տևող հակամարտության հիմքի ստեղծումը։ Սա կհարթի երկարատև եղբայրասպան պատերազմի և արյունալի թշնամության ճանապարհը»,- նշել է Իբրահիմ Քալընը։



