Սիրիայում քրիստոնյա կանանց սեռական ստրկության ենթարկելու կոչեր են հնչում․ «Գոլոս Կուրդիստանա»
Սիրիայում քրիստոնյաների դեմ հարձակումները միջկրոնական բնույթ են կրում, գրում է «Գոլոս Կուրդիստանա» Telegram-ալիքը։
Ինչպես նշում է աղբյուրը, ամեն ինչ սկսվել է որպես տեղային հակամարտություն՝ քրիստոնյաների և հարևան մուսուլմանական գյուղերի միջև, սակայն հետագայում իրավիճակը սրվել է, երբ գործին են միացել նաև այլ բնակավայրեր։
««Հայաթ Թահրիր աշ-Շամի» (խմբավորում, որը գլխավորում էր Սիրիայի գործող նախագահ Ահմեդ աշ-Շարաան — խմբ․) կողմնակիցների չաթերից մեկում քրիստոնյա կանանց սեռական ստրկության ենթարկելու կոչեր են հնչում»,- նշում է ռեսուրսը։
Հակամարտությունը սկսվել է նրանից, որ Քալաաթ ալ-Մուդիկի սուննի բնակիչները հալածանքների են ենթարկել քրիստոնյա կանանց։
Այս պատմության բարոյախոսությունը (ըստ տեքստի մատուցման) հետևյալն է. «Սիրիայում արաբները կարող են ճնշել կանանց, եթե նրանք մուսուլման կամ արաբ չեն, իսկ եթե համայնքը փորձում է ինքնապաշտպանվել, դա դառնում է դաժան հաշվեհարդարի առիթ»,- գրում է ալիքը։



