Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով Դուբայի հյուրանոցները կրճատում են անձնակազմը․ ՌԻԱ Նովոստի
Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին Դուբայի մի շարք հյուրանոցներ կրճատում են անձնակազմը և աշխատակիցներին ուղարկում անվճար արձակուրդ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հյուրանոցային ոլորտի իրազեկ աղբյուրը:
«Կրճատումները պայմանավորված են ստեղծված իրավիճակով։ Հյուրանոցային ոլորտում ամենաբարձր վարձատրվողը վաճառքի մենեջերներն են, և հենց նրանք են առաջին հերթին հայտնվում հարվածի տակ: Եթե չկան ո՛չ զբոսաշրջիկներ, ո՛չ էլ կորպորատիվ միջոցառումներ, ապա նրանց աշխատանքի անհրաժեշտությունը վերանում է։ Այժմ փորձում են գոնե նվազագույն պայմաններով արձակուրդներ տրամադրել, կրճատել աշխատաժամերը կամ վճարել աշխատավարձի 30-50%-ը։ Որոշ հյուրանոցներ էլ անձնակազմին ուղարկում են չվճարվող արձակուրդի»,- նշել է աղբյուրը։
Նա նաև հիշեցրել է, որ հետաձգվել ապրիլին նախատեսված Arabian Travel Market ցուցահանդեսը և կայանալու է օգոստոսի վերջին։
«Ստացվում է, որ տուրիստական սեզոնը փաստացի ձախողված է, իսկ առջևում ամառն է»,- հավելել է գործակալության զրուցակիցը:



