Վրացական ձկան արտահանումն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ վրացական ձկան արտահանումն աճել է 1310%-ով, միաժամանակ ավելացել է նաև ներմուծումը, որը թանկացել է 36%-ով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մասնավորապես, Geostat-ի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-փետրվարին երկրից դուրս է բերվել 2 մլն 185 հազար դոլար արժողությամբ (456 տոննա) սառեցված վրացական ձուկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 155 հազար դոլարի (81,6 տոննա)։ Այս տվյալներից երևում է, որ վրացական ձկան արտահանման գինն աճել է 152%-ով։ 2025 թվականի 2 ամսում արտահանվող ձկան արժեքը մեկ կիլոգրամի համար կազմում էր միջինը 1,9 դոլար, իսկ այս տարի՝ 4,8 դոլար։

Ներմուծումն աճել է 63,5%-ով։ Մասնավորապես, 2025 թվականի հունվար-փետրվարին Վրաստանը գնել է 5 մլն 970 հազար դոլար արժողությամբ (2347 տոննա) սառեցված ձուկ, իսկ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9 մլն 765 հազար դոլար արժողությամբ (2814 տոննա)։

Այս տվյալների հիման վրա ստացվում է, որ այս տարի մեկ կիլոգրամ ձուկը (առանց հարկերի) Վրաստանը գնել է միջինը 3,4 դոլարով, իսկ 2025 թվականին՝ 2,5 դոլարով (աճը կազմում է 36%)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031