Թուրքիայում 2.8 մլն մարդ գործազուրկ է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է տվյալներ 2026-ի հունվարին մարդկանց զբաղվածության և անգործության ցուցանիշների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2026-ի հունվարի դրությամբ Թուրքիայում անգործության մակարդակը 15 տարեկան և բարձր տարիքային խմբի շրջանում ավելացել է 73.000-ով դառնալով՝ 2 մլն 819.000։ Ըստ այդմ՝ գործազրկության մակարդակը աճել է 0.3%-ով՝ հասնելով 8.1%-ի։

15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակը կազմել է 14.3%-ի։ Այս տարիքային խմբում տղամարդկանց գործազրկության մակարդակը կազմել է 11.9%, իսկ կանանցը՝ 19.0%:

Հունվարին զբաղվածության մակարդակը դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է 516.000-ով՝ հասնելով 31 մլն 953.000-ի։ Տղամարդկանց զբաղվածությունը կազմել է 65.3%, իսկ կանանց զբաղվածությունը՝ 30.9%։ Թուրքիայում մարդկանց շաբաթական միջին աշխատաժամանակը կազմել է 42.4 ժամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031