Դատավորը բավարարեց միջնորդությունը. նա ինքնաբացարկ հայտնեց

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործը քննող դատավորը կփոխվի։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկած առաջին նիստի ժամանակ սրբազանի փաստաբանները բացարկի միջնորդություն ներկայացրին նիստը նախագահող Գևորգ Մանուկյանին, դատարանը բավարարեց միջնորդությունը։

Պատճառը Մանուկյանի՝ նիստի մեկնարկին հայտնած տեղեկություններն էին, ըստ որոնց՝ ինքը 2008-ից մինչև 2020 թվականն աշխատել է Արմավիրի մարզի քննչական վարչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։

«Սույն քրեական վարույթը քննվել է նույն վարչությունում, սակայն որևէ առնչություն չեմ ունեցել վարույթի հետ։ Ինչպես նաև այս գործով իրեղեն ապացույց թմրանյութի չհայտնաբերման առիթով պաշտոնեական անփութության հետ կապված վարույթ է հարուցվել, որը հավանաբար նույն բաժնի քննիչներ են քննում։ 2020-2024 թվականներին զբաղեցրել եմ Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը և գործի բերումով որոշակի առնչություն եմ ունեցել գործով հանրային մեղադրող Արուսյակ Բոյաջյանի հետ»,- ասաց Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031