Իրանում շարունակվող հակամարտությունը զգալի ռիսկեր է ստեղծում համաշխարհային սննդամթերքի գների աճի համար. ԱՄՀ

Իրանում շարունակվող հակամարտությունը զգալի ռիսկեր է ստեղծում համաշխարհային սննդամթերքի գների աճի համար, և պարարտանյութերի մատակարարման խափանումները կարող են վատթարացնել իրավիճակը, ըստ Reuters-ի՝ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ջուլի Կոզակը։

Ըստ նրա՝ էներգիայի և պարարտանյութերի մատակարարման խափանումները, մասնավորապես՝ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի միջոցով, արդեն ճնշում են գործադրում համաշխարհային շուկաների վրա, և նավթի ու գազի երկարատև բարձր գները կարող են հանգեցնել համաշխարհային գնաճի և մի շարք երկրներում տնտեսական աճի նվազման։

Կոզակը հավելել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ուշի-ուշով հետևում է իրավիճակին և ապրիլին ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներում իր զեկույցները թարմացնելիս հաշվի կառնի հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսական կանխատեսումների վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031