Իրաքը Թուրքիայի տարածքով կրկին նավթ կարտահանի
Իրաքը և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը համաձայնության են եկել Թուրքիայի տարածքով նավթի արտահանումը վերսկսելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրաքի նավթային նախարարությունը հայտնում է, որ արտահանումը կսկվի մարտի 18-ից և կհասնի Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ։
Սկզբնական շրջանում նախատեսվում է արտահանել օրական 200.000-ից մինչև 250.000 բարել նավթ։
Նշենք, որ այդ երթուղին վորագործարկվել է 2 տարվա դադարից հետո, իսկ չգործարկվելն ուներ քաղաքական ու իրավական պատճառներ։
Մասնագետները նշում են, որ այդ խողովակաշարը կարևոր այլընտրանք է Հորմուզի նեղուցին, որը վտանգված է Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով։ Նաև նշում են, որ Իրաքը կկարողանա օգտագործել տարբեր երթուղիներ իր նավթի արտահանման համար։
Պաշտոնյանները նշել են, որ եթե խողովակաշարն աշխատի ամբողջ հզորությամբ, կարող է ապահովել 40 մլրդ դոլարի առևտրային ծավալ ու իրաքյան նավթի արտահանման զգալի մասը կարող է համաշխարհային շուկա մատակարարվել Թուրքիայի միջոցով։



