Թաիլանդը սկսել է խորհրդակցություններ ռուսական նավթի մատակարարումների վերաբերյալ
Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկետակևը սկսել է խորհրդակցություններ ռուսական նավթի մատակարարումների վերաբերյալ: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ֆիֆատ Ռաչակիտպրականը։
Մերձավոր Արևելքում ընթացող մարտական գործողությունների պատճառով Պարսից ծոցից դեպի Թաիլանդ նավթի մատակարարումները, որոնք սովորաբար կազմում են երկրի նավթի ներմուծման մոտ 50%-ը, սպառնալիքի տակ են։ Ռուսական նավթի վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված սահմանափակումների մասնակի վերացումից հետո Թաիլանդը անցյալ շաբաթ հայտարարեց նավթի գնման վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։
«Այսօր կան մի քանի լավ նորություններ։ Արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկետոն երեկ մեկնել է Եվրոպա՝ մասնակցելու կայանալիք միջազգային համաժողովին… և այնտեղ արդեն սկսել է խորհրդակցություններ նավթի մատակարարումների վերաբերյալ… ամենայն հավանականությամբ, կհանդիպի Ռուսաստանի նախարարի կամ Ռուսաստանի դեսպանի հետ»,- ասել է Ռաչակիտպրականը՝ հավելելով, որ երկուշաբթի երեկոյան հեռախոսով խոսել է արտգործնախարարի հետ։



