Հայաստանը սահմանների համալիր կառավարման հարցում հեղափոխական փոփոխություններ է ունենալու. ՆԳ նախարար
Հայաստանի կառավարության հանձնառությունն է խորքային փոփոխություններ ունենալ սահմանների համալիր կառավարման ոլորտում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման շրջանակում իր բացման խոսքում:
Նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին համահունչ իրականացվող բարեփոխումները:
«Մեծ բաղադրիչ է սահմանների համալիր կառավարումը, որը մեզ համար չափազանց կարևոր բաղադրիչ է: Մենք ունենալու ենք հեղափոխական փոփոխություններ: Չենք կարող պնդել, թե սահմանների համալիր կառավարման բաղադրիչում արհեստական կամ փոքր փոփոխություններով կհասնենք լուրջ էֆեկտի»,-ասել է նախարարը:



