Հետաքննեք, թե ինչպե՞ս է ՔՊ-ական պատգամավորն ինքնավնասումով ազատվել բանակից. Լրագրողը՝ Փաշինյանին

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը, որ աշխատանքից ազատել է նախարարության աշխատակից այն ծնողներին, որոնց զավակներն այլ երկրի քաղաքացիներ են: Առհասարակ, հարց է բարձրացվել բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց երեխաների մասին։

ArmLur.am-ը նույնիսկ կոնկրետ փաստեր է ներկայացրել նրան՝ ասելով.

«Ձեր թերթում աշխատում էր սպորտային լրագրող, ով հիմա զբաղեցնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, խոսքն Արմեն Նիկողոսյանի մասին է։ Հրապարակվել է, որ նրա որդին ու եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից։

Ուշագրավն այն է, որ Նիկողոսյանն ազատել է որդուն՝ իբրև թե ֆուտբոլիստ է, ենթադրաբար դիրքի չարաշահում կա։ ՊՆ-ին հարցում ենք արել, չեն պատասխանում՝ նշելով, որ անձնական տվյալ է։

Կարդացեք նաև

Երկրորդ դեպքը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, ով, ըստ «Հետք»-ի, ինքնավնասումով է բանակից ազատվել։ Գուցե այս մասով էլ վարույթի հարուցումը օգնի պարզել, թե պետական պաշտոնյան ինչպես է ինքնավնասում արել տարիներ առաջ»։

Բերված փաստերին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց.

«Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց տղաներին այլ երկրի քաղաքացիություն են շնորհել, որպեսզի բանակում չծառայեն, ընդհանրապես պետական համակարգում աշխատելու իրավունք չպետք է ունենան, և սա պետք է անենք օրենսդրական կարգավորումով, որ ինքնաշխատ լինի:

Ինչ վերաբերում է Ձեր հայտարարություններին, երկու դեպքում էլ ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և համապատասխան ընթացակարգերով հետաքննեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս