Անհատը կարող է սխալվել, բայց ժողովուդը սխալվելու իրավունք չունի. Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ինչպես հայկականության, այնպես էլ սլավոնների կազմաքադման հիմքում նույն ձեռագիրն է… Հայաստանցի և ղարաբաղցի վիրուսը տարածելով՝ հային բաժանել հայից… Նույնը կատարվեց Ուկրաինայում՝ սլավոնն արդեն ոչ միայն ատում, այլև սպանում է սլավոնին… Արդյունքում պառակտվածները՝ կորցնում են, իսկ պառակտողները շահում…
Հ.գ.-Անհատը կարող է սխալվել, համախոհների խումբը՝ ևս, բայց ժողովուդը սխալվելու իրավունք չունի… Անհատի և համախոհների սխալմունքը կարող է ճակատագրական լինել սոսկ իրենց համար, իսկ սխալված ժողովրդի հետևանքների հասցեատերն ու կրողը բոլորն են՝ և՜ անհատը, և՜ համախոհների խումբը, և՜ ԱԶԳԸ…
…Որքան էլ դառը, բայց սա է ճշմարտությունը…»։



