Փաշինյանը՝ միստեր ինքնիշխանն է, սուվերեն ու կես տղան, մաքսիմում մի բան կարող է որոշել. Մամիջանյան

ԱԺ ճեպազրույցի ժամանակ  «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար  Հայկ Մամիջանյանից իշխանական լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումն իմպիչմենտով և դատարկ փողոցով, ինչին ի պատասխան՝ նա նշեց.

«Երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրել եմ այդ ճանապարհը: Դուք որակեցիք, որ փողոցը դատարկ  է, ես այդքան էլ ձեզ հետ չեմ համաձայնի, որովհետև աշխարհում շատ քիչ են տեղի ունեցել իշխանափոխություններ, որոնցից առաջ ակնհայտ էր, կամ վստահ էին, որ հաջողության են հասնելու, ուստի այդ փաստարկը ոչինչ չհերքող փաստարկ է: Այո, մեր ներկայացրած ճանապարհն իմպիչմենտն է: Մեր ընկալումներով՝ իմպիչմենտը հավասարազոր է փողոցային պայքարին, և մենք համագործակցելու բաց առաջարկ ենք արել  ընդդիմադիր՝  խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին: Այդ քննարկումներին Հանրապետականը նստելու է մեկ օրակարգով՝ իշխանափոխություն, մենք ուրիշ քննարկման կետ չենք ունենալու»:

Միաժամանակ, Հայկ Մամիջանյանը շեշտեց՝ ԱԺ ընտրությունների վերահսկողությունը և մեր քաղաքացիների բարձր մասնակցությունը շատ կարևոր գործոններ  են:

«Փաշինյանը շատ կաշկանդված կլինի խախտումներ և կեղծիքներ իրականացնել, եթե առկա լինի փողոցում մեր քաղաքացիների պահանջատեր դիրքորոշումը, ինչը լրացուցիչ արգելք կլինի, որ Փաշինյանն իրականացնի այս կամ այն կեղծիքը: Դա՝ մեկ: Երկրորդ, իմպիչմենտն ու ընտրություններն իրարամերժ չեն, չունեն հակասություններ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական տեսանկյունից, ուստի՝ նրանք, ովքեր պլանավորել  են արձագանքել ՀՀԿ-ին, պետք է հաշվի առնեն վերոնշյալը»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գնացել ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, իսկ  ցավակցական հեռագիրն էլ ուղղել է օրեր հետո,  Հայկ Մամիջանյանը նկատեց, որ դրա պատճառներն ավելի խորն են:

«Նիկոլ Փաշինյանը՝ էն սուվերեն ու կես տղան, միստր ինքնիշխանն է, և ինքը մաքսիմում, ինչ կարող է որոշել, սա է՝ էդ օրվա կուսակցական ուղևորության ժամանակ  կարկանդակ ուտե՞ն, թե՞ եգիպտացորեն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս