ՔՊ-ն ուղղակի հարցում կարդալ չգիտի, Փաշինյանի վիճակն առնվազն լավ չի լինում. Հայկ Մամիջանյան

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է ամերիկյան IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցման արդյունքները, որի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն կհավաքի 29 տոկոս, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 11, «Հայաստան» դաշինքը՝ 4։

ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է բացակայում ՀՀԿ-ի անունն այս հարցման արդյունքներում առհասարակ, մոռացե՞լ է ձեզ ժողովուրդը, ինչին նա պատասխանել է.

«Պատասխանը անհրաժեշտ է դիտարկել մի քանի հարթության մեջ: Առաջին, հարցումը կատարվել է ավելի վաղ, բայց 3 ամիս առաջ հրապարակված հարցման արդյունքը վերջնական չէ, երկրորդ, ես չունեմ բացատրություն, թե ինչի չի հրապարակվել Հանրապետականի կամ «Պատիվ ունեմ»-ի արդյունքները, չգիտեմ: Դուք իրավունք ունեք կասկածով մոտենալ իմ պատասխանին, բայց այդ վարկանիշն ինձ իրապես չի հետաքրքրում: Երեկ չէ առաջին օրվա իմ ասուլիսը և ՀՀԿ ԳՄ հայտարարությունը, կարծում եմ, հենց դրա մասին էր, որ մեզ հետաքրքրում է միայն մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը:

Հայաստանի առջև ահռելի անվտանգային վտանգներ կան, վտանգված է Մեղրին, Բաքվում քննարկվում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհի կիլոմետրաժով լայնքը՝ առանց Հայաստանի, և հիմա ես լուրջ պետք է անհանգստանամ, որ Աստված մի արասցե, Հայաստանը դառնա Կենտրոն վարչական շրջանի կամ Երևանի չափ, ես կամ մեր քաղաքական ուժը լինենք առաջին տղա՞ն էդ փոքր տարածքում… կներեք, դա ինձ չի հետաքրքրում:

Կարդացեք նաև

Կապված Փաշինյանի վարկանիշի հետ, որը ՔՊ-ականներն առավոտից ուրախ-ուրախ տարածում են, խնդիրը նրանում է, որ իրենք ուղղակի հարցում կարդալ չգիտեն: Որովհետև, երբ այդ թվերը բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակն այդքան էլ լավ չի լինում, առնվազն 50 տոկոսից պակաս է լինում: Կրկնում եմ՝ դա չի նշանակում, որ այդպես է լինելու, երեք ամիս դեռևս կա, դեռ բոլորը չեն հայտարարել, դեռ ոչ մի ցուցակ հրապարակված չէ, դեռ վարչապետի թեկնածուների կեսն են միայն հրապարակված: Որ տենց ուրախ-ուրախ տարածում են, դա իրենց վնաս է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս