Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է «Զանգեզուրի ճանապարհային կապի» թեմայով

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բաթման քաղաքում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի ճանապարհային կապի» թեմային։

Ուրալօղլուն մասնավորապես նշել է. «Ներկայումս մենք շարունակում ենք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքները, որը կապահովի Զանգեզուրի ճանապարհային կապը, վերջինս էլ կհզորացնի Միջին միջանցքի ներուժը։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում համապատասխան հատվածների կառուցմամբ նախատեսվում է կյանքի կոչել Զանգեզուրի ճանապարհային կապը»։

Ըստ Ուրալօղլուի՝ դա ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռների երթուղին՝ այլընտրանքային երթուղիներով։

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031