Մեղադրյալները չեն ուզում՝ իրենց դեմքերը երևան. մեկնարկեց Փարաքարի՝ ողբերգականորեն կյանքից հեռացած համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով դատական առաջին նիստը

Երևան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր սկսվեց սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի, Կարեն Աբրահամյանի և վիրավոր Արծրուն Գալստյանի գործով դատական առաջին նիստը։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Այսօր դատարանի բակում մեծաթիվ ոստիկաններ էին` հաշվի առնելով գործի սրությունն ու հնչեղությունը։

Նախ դատարան եկան Վալոդյա Գրիգորյանի հայրն ու հարազատները, ապա դատարան բերվեցին մեղադրյալներ Գևորգ Հարությունյանն ու Նարեկ Օհանյանը։ Նրանք իրենց պաշտպաններ Վահան Հովհաննիսյանի և Սերգեյ Մանուկյանի միջոցով առարկեցին լրատվական միջոցների կողմից իրենց տեսանկարահանումը։ 168.am-ը լուսաբանում է դատական նիստը` առանց մեղադրյալների դեմքն արձանագրելու։

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։

Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականն է, իսկ Ախտոյանը, տարածված տեղեկությունների համաձայն, Վալոդյա Գրիգորյանի սպանությունից օրեր անց լքել է երկիրը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս