Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը վերագործարկումից անմիջապես հետո

Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը վերագործարկումից մի քանի ժամ հետո։

Տագնապի ազդանշանը հնչել է «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ի (Տոկիո) «ռեակտորի գործարկման ընթացակարգի» ժամանակ, բայց ռեակտորը մնացել է «կայուն», տեղեկացրել է BBC-ն։

Սա առաջին ռեակտորն է կայանում, որը գործարկվել է 2011թ. Ֆուկուսիմայի աղետից հետո։ Վթարից հետո Ճապոնիան փակել է երկրի բոլոր 54 միջուկային ռեակտորները։

2015 թվականից աշխատանքը վերսկսել է աշխատանքային վիճակում գտնվող 33 ռեակտորներից 15-ը։

Տեսանյութեր

Լրահոս