Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

2026 թվականի մարտի 2-5-ն Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կկայանա «Համաշխարհային բջջային կոնգրես 2026 (Mobile World Congress Barcelona 2026)» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցելու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհատկացնի մի կլորիկ գումար:

Բավական է նշել, որ միայն այս ցուցահանդեսին տաղավարների կառուցապատման աշխատանքների համար մեկ անձ ընթացակարգով օտարերկրյա կազմակերպությանը՝ Nuevo Design Event Organizing LLC-ին, հատկացվել է 42 միլիոն 400 000 դրամ, որը պայմանագրում արտացոլվել է եվրոպական արժույթով՝ 94 հազար 700 եվրո:

Նախորդ տարեվերջին նախարարությունից տեղեկացրել էին «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին, նշել, որ գերատեսչությունը նախատեսում է ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել միջոցառմանը՝  ներկայացնելով իրենց կողմից առաջարկվող արտադրանքը, լուծումները, ինչպես նաև նոր գործարար կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ:

«Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու են ընտրված կազմակերպությունները»,- ասվում էր ավելի վաղ հրապարակված ռելիզում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031