Ոսկու գինը սկսել է անկում ապրել Թրամփի շնորհիվ
Ոսկու գները սկսել են անկում ապրել՝ համաշխարհային առևտրի վերաբերյալ դրական փոփոխությունների մասին լուրերից հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նյու Յորքի Comex բորսայում փետրվարյան ոսկու ֆյուչերսների գինը նախորդ փակման համեմատ նվազել է 29,75 դոլարով կամ 0,61%-ով՝ հասնելով 4,807,21 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար: Միևնույն ժամանակ, մարտ ամսվա արծաթի ֆյուչերսները բարձրացել են 1,12%-ով՝ հասնելով 93,71 դոլարի մեկ ունցիայի համար:
Ոսկու շուկան ուշադիր հետևում է համաշխարհային առևտրի իրավիճակին, և եթե իրավիճակը դրական լինի, ներդրողների կողմից պահանջարկը կնվազի: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարից սկսած չի կիրառի 10% մաքսատուրք որոշ եվրոպական երկրներից ներմուծվող ապրանքների վրա: Նա նշել էր, որ որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների վրա 10% մաքսատուրքի սահմանման մասին, որը հետագայում կբարձրանա մինչև 25% և ուժի մեջ կմնա մինչև Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի գնումը։
