Բա թալանածը ժողովրդին ինչի՞ չեք վերադարձնում, ձեզ եք պարգևատրում. Աննա Գրիգորյանի հարցը և Փաշինյանի հիստերիան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Խորհրդարանում, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ եթե նա ցանկանում է իմանալ, թե ընդդիմադիր պատգամավորներն ինչ են արել իրենց պարգևավճարները, ապա կարող է առանց տեսախցիկների իրենց հետ գնալ ու տեսնել, թե ուր են ուղղել գումարները։

«Ես կարծում եմ, որ անարդար էր նաև մեզ տրված պարգևավճարը. Այստեղ միտք է հնչում, թե՝ վերադարձնեիք։ Վերադարձնեինք, որ մի հատ էլ ձեր մեջ բաժանեի՞ք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Իսկ եթե իսկապես ուզում եք հասկանալ, որտեղ են գնացել այդ գումարները, ես առաջարկում եմ, եկեք գնանք, առանց կամերաների տանենք, ցույց տանք, թե որտեղ են գնացել այդ գումարները։ Հաջորդ բանը, որ ինձ համար ականջ ծակող էր, հետևյալ միտքն էր. Թալանվածը հավաքել ենք ու պարգևավճարներ ենք բաժանել։ Բա դուք եկել էիք թալանածը հավաքեիք, որ ժողովրդին տայի՞ք, թե պարգևավճար ստանայիք, սա ուղղակի աբսուրդ է։

Խոսում եք ծրարների մասին, եթե նախկինում դա արատավոր երևույթ էր, ապա հիմա ինչո՞ւ եք նույնն անում, բայց պետական բյուջեից։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ ծրարով գաղտնի չտրվեր ու պետական բյուջեից գնա՞ր։

Ես մի երկրի պատգամավոր եմ, դուք էլ մի երկրի ղեկավար, որտեղ ամեն 5-րդն աղքատ է, որտեղ կան ծայրահեղ աղքատ մարդիկ։ Խոսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, բայց գնաճն այնպիսին է, որ մոտ 6-7 հազար դրամով գնաճն ավելին է, քան նվազագույն աշխատավարձը»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Աննա Գրիգորյանին՝ ասելով, որ պարգևավճարներով ուժեղացնում են աղքատության վերացմամբ զբաղվող համակարգը, քանի որ, նրա խոսքով՝ պետական կառվարման համակարգի արդյունավետությունից է կախված երկրում աղքատության մակարդակը։

«Սա ներդրում է, այդ թվում՝ աղքատությունը վերացնելու ուղղությամբ։ Այդ ի՞նչ եք, կներեք արտահայտությանս համար՝ «դուրս տալիս», ի՞նչ եք ասում, որ ապացուցված է, որ Միշիկն ինձ ծրարով փող է տվել՝ նա էլ է գլուխը պատին տվել, ասողն էլ։ Ով նման բան է ասել, ասում եմ՝ չհամարձակվեք «դուրս տալ»՝ բառիս բուն իմաստով»,- նշեց Ն. Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո Աննա Գրիգորյանը նրանից հետաքրքրվեց, թե այդ ինչքա՞ն արդյունավետ են կառավարում, որ պետական պարտքը կրկնապատկել են՝ հասցնելով 14 միլիարդի, որի միայն վարկը սպասարկելու համար Հայաստանը տրամադրում է նույնքան գումար, որքան պաշտպանությանը, կրթությանը, առողջապահությանն ուղղվող ծախսերն են՝ միասին վերցրած։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս