Կարո՞ղ է ձեր նախարարները սամուրայներ են, Դուք դավաճանել եք ժողովրդին. Խամոյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին  ի պատասխան՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր թիմին և կառավարության անդամներին  3 մլրդ դրամ պարգևավճար բաժանելուն և նշել, որ իրենից   դրա համար մեծ ճիգեր չեն պահանջվել, քանի որ այն գոյացել է, այդ թվում՝ պատգամավորի շրջապատի մարդկանց   նախկինում   հարկերից   խուսափելու   մեխանիզմը  գործարկելուց:

Նշենք, որ պատգամավորը հարցադրում էր արել՝  «Ձեր  նախարարները սամուրայնե՞ր են, Դուք դավաճանել եք ժողովրդին»:

«Դրա համար է, որ դա ձեզ այդպես մրմռացրել է։ Հեշտությամբ է արվել, քանի որ ես գիտեմ, որ Հայաստանում կա ավանդույթ, ենթադրում եմ, որ այսօր ձեր խմբակցությունում  էլ կա այդ ավանդույթը, որ ծրարով փողեր եք ստանում ձեր ղեկավարի կողմից: Իմիջիայլոց, ես ինչքան գիտեմ՝ քրեական գործեր կան, որ այդ թվում՝ ՀՀ-ն  ղեկավարած անձի  ընտանիքի անդամը, ասենք, ճամպրուկով փողը մտնում էր Կառավարություն կամ ՀՀ նախագահի աշխատակազմ ու…

Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան մի հատ դուրսպրծուկից ծրարով փող է ստանում, մի հատ էլ երևի ձեռքն էլ պիտի պաչեր: Ես պատասխանատու ասում եմ՝ 2018 թվականից էս կողմ, իմ վարչապետ ընտրվելու օրից էս կողմ ՀՀ կառավարությունում այդպիսի բան չի եղել և չի էլ լինելու: Այո՛, մեր պաշտոնյան չպետք է ենթակա լինի որևէ մեկին:  Սովորել եք, հա՞, որ օլիգարխները դռներին քացով տալով մտնեն պաշտոնյաների մոտ։ Ոտքերը կջարդենք, հլը թող մեկը պատշաճ հարգանքով չմոտենա յուրաքանչյուր պետական օրգանի և պետական ինստիտուտի։ Ոտքերը կջարդենք»,- հայտարարել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում  է թոշակառուներին, նա պնդեց, որ 2018 թվականից մինչ օրս թոշակները մի քանի անգամ բարձրացել են տարբեր որոշումներով:

«Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է»,- նշել է Փաշինյանը:

Պատգամավորի դիտարկմանը՝  թալանածը ժողովրդին բաժանեք, և ոչ թե ձեր մեջ, Փաշինյանը պահանջել է ասել, թե «Հայաստան» խմբակցությունն ամիսը որքան գումար է ծրարով ստանում Ռոկբերտ Քոչարյանից, որտեղից նրան այդ փողը:

«Փաստարկված է՝ կոնկրետ մարդիկ կան, որ Միշիկից ծրարով փող են ստացել ժամանակին, հիմա էլ նստած են էս դահլիճում»,- շարունակել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս