Չինաստանը կորցրել է վենեսուելական նավթի հասանելիությունը. Բեսենթ
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ Չինաստանը այլևս հասանելիություն չունի վենեսուելական նավթին, սակայն շարունակում է նավթ գնել Ռուսաստանից և Իրանից։
«Չինաստանը ռուսական նավթի, ինչպես նաև իրանական նավթի, իսկ դրանից առաջ՝ վենեսուելական նավթի խոշոր գնորդ է։ Բայց գիտե՞ք ինչ։ Վենեսուելական նավթը այլևս հասանելի չէ նրանց համար», – ասել է Սքոթ Բեսենթը Դավոսում կայացած:
Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մինչև 500% սակագներ սահմանել ռուսական նավթի գնորդների համար, ովքեր գործարքներ են կնքում առանց Սենատի հաստատման։ Նախարարը նաև նշել է, որ Դոնալդ Թրամփին օրենք պետք չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար, քանի որ նախագահն արդեն իսկ ունի դրանք կիրառելու լիազորություններ։
