Չեմպիոնների լիգան վերադառնում է․ մեկնարկում է լիգայի փուլի 7-րդ տուրը. հանդիպումները
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ․ խաղարկությունում մեկնարկում է լիգայի փուլի նախավերջին՝ 7-րդ տուրը։ Թիմերի միջև հանդիպումները կկայանան այսօր և վաղը՝ հունվարի 20-ին և 21-ին։ Armsport-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ նախատեսված է 18 հանդիպում։
Առաջին խաղային օրը «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի իր նախկին թիմի՝ «Արսենալի» հետ։
Հունվարի 20-ի հանդիպումները.
19:30 | «Կայրաթ» — «Բրյուգե»
21:45 | «Բուդյո-Գլիմտ» — «Մանչեսթեր Սիթի»
00:00 | «Կոպենհագեն» — «Նապոլի»
00:00 | «Ինտեր» — «Արսենալ»
00:00 | «Օլիմպիակոս» — «Բայեր Լևերկուզեն»
00:00 | «Ռեալ Մադրիդ» — «Մոնակո»
00:00 | «Սպորտինգ Լիսաբոն» — ՊՍԺ
00:00 | «Տոտենհեմ» — «Բորուսիա Դորտմունդ»
00:00 | «Վիլյառեալ» — «Այաքս»
Հունվարի 21-ի հանդիպումները.
21:45 | «Գալաթասարայ» — «Ատլետիկո Մադրիդ»
21:45 | «Քարաբաղ» — «Ֆրանկֆուրտ Այնտրախտ»
00:00 | «Մարսել» — «Լիվերպուլ»
