Իշխանությունը գիտակցում է իր ապօրինությունների ողջ էությունն ու հետևանքները, սակայն շարունակում է նույն գծի մեջ գործել․ Տիգրան Աբրահամյան

Արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ հացադուլից առաջ լուրջ առողջական խնդիր ուներ, սակայն նրա վիրահատման խնդիրը տարբեր պատճառներով հետաձգվում է:

Նարեկի կալանավորման և նրա դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների քաղաքական հիմքի մասին արդեն իսկ ամեն ինչ հստակ է:

Իշխանությունը գիտակցում է իր ապօրինությունների ողջ էությունն ու հետևանքները, սակայն շարունակում է նույն գծի մեջ գործել:

Առողջություն և ազատություն Նարեկ Սամսոնյանին,

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

Տեսանյութեր

Լրահոս