Բաժիններ՝

Ծառայությունների գները Հայաստանում աճել են. թանկացումն ամենաշատը վերաբերում է տրանսպորտի ոլորտին

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանում մի շարք ծառայությունների գներ աճել են՝ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ։ Թանկացումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է տրանսպորտի ծառայությունների ոլորտում։ Ըստ տվյալների՝ տրանսպորտի ծառայությունները թանկացել են 24.5 տոկոսով։ Զգալի աճ է արձանագրվել նաև հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների գներում, դրանք ավելացել են 15.5 տոկոսով։

Թանկացումներ են գրանցվել նաև կրթական և անձնական սպասարկման ոլորտներում։ Մասնավորապես, նախադպրոցական և տարրական կրթության ծառայությունները թանկացել են 8.7 տոկոսով, իսկ բարձրագույն կրթության գները՝ 8.5 տոկոսով։ Վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների գներն աճել են 11.3 տոկոսով։

Բժշկական ոլորտում գների աճը համեմատաբար սահմանափակ է եղել։ Բժիշկների ծառայությունները թանկացել են 2.3 տոկոսով, ստոմատոլոգիական ծառայությունները՝ 5.3 տոկոսով, իսկ բժշկական այլ ծառայությունները՝ 2.1 տոկոսով։

Աճ է գրանցվել նաև հյուրանոցային ծառայությունների գներում՝ 4.1 տոկոս, ինչպես նաև սպասարկման ծառայություններում՝ 2.8 տոկոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս