Բաժիններ՝

Փարիզում ֆերմերները ցույցեր են անցկացնում MERCOSUR-ի հետ ԵՄ-ի համաձայնագրի դեմ

Մոտավորապես 350 տրակտոր է մտել Ֆրանսիայի մայրաքաղաք Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) հետ Եվրամիության համաձայնագրի դեմ բողոքի ակցիայի շրջանակներում: Այս մասին տեղեկացրել է BFM TV հեռուստաալիքը։

Ցույցերի մասնակիցները պահանջում են պարզեցնել բյուրոկրատական ​​ընթացակարգերը Եվրոպայի գյուղատնտեսական արտադրողների համար և կոչ են անում կոնկրետ ու անհապաղ գործողություններ ձեռնարկել Ֆրանսիայի պարենային անկախությունը պաշտպանելու նպատակով, նշում է հեռուստաալիքը։

Տրակտորներն արգելափակել են երթևեկությունը մի քանի ավտոճանապարհով։ Ֆրանսիական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են ֆերմերներն ընթանում, մասնավորապես, Ելիսեյան դաշտերով։ Նշվում է, որ նրանք ուղևորվում են դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք։

Հունվարի 9-ին ԵՄ խորհուրդը երկու որոշում ընդունեց, որոնք «թույլ են տալիս ԵՄ-ի և MERCOSUR-ի միջև գործընկերության մասին համաձայնագրի (EMPA) և ԵՄ-ի ու MERCOSUR-ի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի (ITA) ստորագրումը»։ Խորհրդի գնահատմամբ՝ ուժի մեջ մտնելուց հետո այդ համաձայնագրերը հիմք կստեղծեն արդիականացված և համապարփակ գործընկերության շրջանակներում քաղաքական երկխոսության, համագործակցության և առևտրային հարաբերությունների համար։

Այս համաձայնության վճռական հակառակորդները Եվրոպայի գյուղատնտեսական արտադրողներն են, որոնք գտնում են, որ ԵՄ երկրները կհեղեղվեն էժան լատինամերիկյան արտադրանքով, որոնց նկատմամբ Եվրամիությունը չի ներկայացնի այն նույն խիստ պահանջները, ինչպես իր սեփական ֆերմերների նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս