Բաժիններ՝

Պեկինը կոչ է անում կայունացնել իրադրությունն Իրանում

Չինաստանը հույս ունի, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կկարողանան հաղթահարել առկա դժվարությունները և պահպանել պետության կայունությունը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանը միշտ դեմ է հանդես գալիս այլ երկրների ներքին գործերին միջամտությանը և կողմ է բոլոր պետությունների ինքնիշխանության ու անվտանգության լիակատար պաշտպանությանը՝ միջազգային իրավունքի համաձայն», – ասել է չինացի դիվանագետը երկրի Արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում։

Մաո Նինն ընդգծել է, որ Չինաստանը դեմ է միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը կամ սպառնալիքներին, և կոչ է արել բոլոր կողմերին նպաստել խաղաղությանն ու կայունությանը Միջին Արևելքում։

Հունվարի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը քննարկում է մի քանի տարբերակ, այդ թվում՝ Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառումը՝ ի պատասխան երկրում զանգվածային անկարգությունների ճնշման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս