Բաժիններ՝

Ռադայի հանձնաժողովն աջակցել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի երկարաձգմանը

Ուկրաինայի Գերագույն ռադայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովն աջակցել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի հետագա երկարաձգման մասին հրամանագրերին։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

«Գերագույն ռադայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը հերթական անգամ աջակցել է Ռադայի հաստատմանը ներկայացված ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին թիվ 14367 և թիվ 14366 հրամանագրերին», – նշել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Նրա խոսքով՝ պատգամավորները միաձայն աջակցել են նոր հրամանագրերին։

«Հետագա հաստատումը կլինի այս շաբաթ, ամենայն հավանականությամբ՝ հունվարի 14-ին, Ռադայի պալատում, որտեղ անհրաժեշտ է 226 կամ ավելի ձայն», – հավելել է Ժելեզնյակը։

Փաստաթղթերի համաձայն՝ առաջարկվում է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը 90 օրով՝ 2026 թվականի փետրվարի 3-ի առավոտյան ժամը 5:30-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ։

Խորհրդարանում քվեարկությունից հետո սա կլինի այս իրավական ռեժիմի 18-րդ երկարաձգումը՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր։ Գերագույն ռադան վերջին անգամ Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգել էր մինչև 2026 թվականի փետրվարի 3-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս