Վեդիի կոմունալ բաժնի աշխատակցին պարտադրե՞լ են գնալ պատարագի, թե՞ ոչ. դատախազությունը հաղորդում է ստացել և ընթացք տվել

Վեդիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակցին պատարագին մասնակցելու պարտադրանքի դեպքով Գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել. Aysor.am-ին հայտնեցին դատախազությունից։

Ըստ դատախազության՝ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այլ մանրամասներ չհայտնեցին։

Նշենք, որ Մասիսի եկեղեցու տարածքում մի քաղաքացի հայտնել էր, որ իրենից պահանջել են գալ պատարագի ու ինքը ստիպված հիվանդանոցից դուրս է գրվել՝ պատարագին ներկա գտնվելու համար։ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը հերքել էր այն փաստը, որ քաղաքացին հիվանդանոցից չի գնացել պատարագի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031