Բաժիններ՝

Նավթի լցանավերը Վենեսուելայի նավահանգիստներից կհեռանան միայն ԱՄՆ-ի թույլտվությամբ

Վենեսուելայի նավահանգիստներից կկարողանան դուրս գալ միայն նավթի այն լցանավերը, որոնք մեկնելու համար ստացել են ԱՄՆ-ի թույլտվությունը: Այս մասին հունվարի 12-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախագահը հստակ ասել է՝ Վենեսուելայից կհեռանան միայն նավթի այն լցանավերը, որոնք ստացել են ԱՄՆ-ի թույլտվությունը, և մենք կշարունակենք կալանել այն նավերը, որոնք պետական ​​պատկանելություն չունեն», – ասել է Լևիթը։

Մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ ըստ ԱՄՆ-ի՝ դեռ շատ վաղ է խոսել Վենեսուելայում ընտրություններ կազմակերպելու մասին։ Միևնույն ժամանակ Լևիթը հայտնել է, որ Վենեսուելայի իշխանությունները՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի գլխավորությամբ, հոժարակամությամբ ցուցաբերում են համագործակցելու պատրաստակամություն։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100 մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս