Խաղաղություն հաստատելը կարևոր է, բայց մեր տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագայի. Արման Թաթոյան

Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել: Այս մասին նշել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ամերիկյան The Washington times պարբերականում իր հրապարակած հոդվածին։

«Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի»,- նշել է նա: Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերն իսկապես կարևոր է:

Արման Թաթոյանի խոսքով պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ:

ԱՄՆ-ն ունի կարևոր լծակներ այս գործընթացում, սակայն չօգտագործվող լծակները արագորեն քայքայվում են։

Տեսանյութեր

Լրահոս