Եթե ԱԱԾ տնօրենն ասեր՝ ես տենց թուղթ չեմ տվել, 3 րոպե հետո աշխատանքից կազատվեր. Միհրան Հակոբյան

Կարող եմ գրազ գալ, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) civik.am-ին ոչ մի փաստաթուղթ էլ չի տվել Եզրաս սրբազանի՝ իբր գործակալ լինելու մասին։ Եթե ԱԱԾ տնօրենն ասեր՝ ես տենց թուղթ չեմ տվել, 3 րոպե հետո աշխատանքից կազատվեր: Կգա ժամանակը, ու այդ մասին հենց ԱԱԾ-ն կասի։ Վստահ եմ, որ այդ թուղթը Նիկոլ Փաշինյանն է տվել civik.am-ին ու ասել՝ հրապարակիր։ «Պրեսսինգ» հաղորդաշարում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Նույնիսկ, եթե, ենթադրենք, ԱԱԾ-ն է դա տվել, ի՞նչ է ստացվում՝ ըստ ԱԱԾ-ի՝ գործակալ լինելը լա՞վ բան է, թե՞ վատ։ Եթե վատ է, ինչո՞ւ եք բյուջեից փողեր ծախսում, գործակալներ պահում, եթե լավ է, խնդիրն ի՞նչ է։

Շատ երկար տարիներ Հայաստանի սորոսական ցանցն առաջ է տարել լյուստրացիայի թեմատիկան։ Ենթադրենք՝ մեր ԱԱԾ-ն ունի տվյալներ, թե ովքեր են եղել ԽՍՀՄ ժամանակաշրջանում КГБ-ի գործակալներ։ Որքանո՞վ է արդար, որ պետք է հրապարակվեն КГБ-СССР-ի գործակալների անունները, ու չպետք է հրապարակվեն անկախ Հայաստանի գործակալների անունները։ Կամ, եթե պիտի հրապարակվեն КГБ-СССР-ի գործակալների անունները, ինչո՞ւ չպետք է հրապարակվեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի կամ Կամբոջայի գործակալների անունները։ Ընդամենը խնդիր կա մարդկանց անվանարկելու ու հայ-ռուսական հարաբերությունների վրա ստվեր գցելու համար»,- նշեց Միհրան Հակոբյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս