ԵՄ երկրները հավանություն են տվել ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ կնքված համաձայնագրին

Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունները կանաչ լույս են տվել ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի՝ Լատինաամերիկյան երկրների կազմակերպության հետ համաձայնագիր կնքելուն, որը հիմք կհանդիսանա Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 700 միլիոն մարդկանց միավորող լայնածավալ առևտրային բլոկի ստեղծման համար. տեղեկացնում է Euronews-ը։

«ԵՄ անդամ պետությունների որակյալ մեծամասնությունը աջակցեց ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ համաձայնագրին՝ վերջ դնելով Եվրոպական հանձնաժողովի և Լատինական Ամերիկայի մի խումբ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի միջև ավելի քան երկու տասնամյակ տևած դժվար բանակցություններին, ինչպես նաև ԵՄ ներսում տարիներ շարունակ տեղի ունեցած ներքին տարաձայնություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ, Ֆրանսիան, Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան և Իռլանդիան դեմ են քվեարկել, մինչդեռ Բելգիան ձեռնպահ է մնացել։ԵՄ երկրների մեծամասնության կողմից աջակցությունը տրամադրվել է այն բանից հետո, երբ անդամ պետությունները ձեռնարկել են պաշտպանիչ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս ավելի խիստ վերահսկողություն սահմանել ԵՄ շուկայի նկատմամբ՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի երկրներից ներմուծման պատճառով խոշոր խափանումները կանխելու համար։

Տեսանյութեր

Լրահոս