Ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան 9-րդն է

Ոսկու համաշխարհային խորհրդը (WGC) հրապարակել է աշխարհում ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ արտասահմանյան կենտրոնական բանկերի կողմից պահվող ոսկու ընդհանուր արժեքը մոտենում է 4 տրիլիոն դոլարի և  1922-ից ի վեր առաջին անգամ ոսկին գերազանցել է ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերը՝ դառնալով աշխարհի ամենամեծ պաշտոնական պահուստային ակտիվը։

Աշխարհում ոսկի ամենաշատ պաշարներ ունեցող 20 երկրների ցանկը ստորև՝

I. ԱՄՆ- 8133 տոննա

2. Գերմանիա- 3350 տ

3. Իտալիա-  2451 տ

4.Ֆրանսիա- 2437 տ

5. ՌԴ-  2329 տ

6. Չինաստան- 2264 տ

7. Հնդկաստան- 880

8. Ճապոնիա- 854 տ

9. Թուրքիա- 641 տ

10. Նիդերլանդներ- 612 տ

11. Լեհաստան-  515 տ

12. Պորտուգալիա-  382 տ

13. Ուզբեկստան-  361 տ

14. Ղազախստան- 324 տ

15. Միացյալ Թագավորություն- 310 տ

16. Իսպանիա- 281 տ

17. Ավստրիա- 279 տ

18. Թայլանդ-  234 տ

19. Բելգիա- 227 տ

20. Սինգապուր – 204 տ:

Տեսանյութեր

Լրահոս